11.10.2019|
00:58
Արցախում սպասվող առաջիկա ընտրությունները Հայաստանի իշխանությունների անդորրը խախտել են. մի կողմից Վիտալի Բալասանյանի սուր քննադատությունները, մյուս կողմից էլ սեփական թեկնածուին ամեն գնով նախագահ դարձնելու ձգտումը օրեցօր շիկացնում են մթնոլորտը։ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը իշխանություններին իրար է խառնել, տեղից վերկացողը (ծառայած թե դասալիք, միավոր թե զրո, իմա՝ արժանի թե անարժան) փորձում են որքան հնարավոր է հատու, հնարավորինս ցինիկ ու գռեհիկ խոցել նրան։